Կալիֆոռնիա նահանգի բնակիչները նախազգուշացվել են պատրաստվել ավերիչ երկրաշարժի և ծայրահեղ իրավիճակներում գոյատևելու։ Մարտի 29-ին Կալիֆոռնիայում գրանցվել էր 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչից հետո Լոս Անջելեսում գրանցվել է մոտ հարյուր հետցնցում։ Սա ամենաուժեղ ակտիվությունն է 1999 թվականից հետո։ Թեպետ այս երկրաշարժից հետո լուրջ վնասներ չեն եղել, բացի մի քանի շենքերի ճաքերից և ջրամուղերի վնասումից, այդուհանդերձ, մասնագետները նշում են, որ սեյմսիկ համեմատաբար հանդարտ շրջանն ավարտվել է և անհրաժեշտ է նախապատրաստվել ուժեղ և ավերիչ երկրաշարժի։
«Մենք պետք է պատրաստ լինենք լայնածավալ աղետի և ուղում ունենալ հետևյալ սկզբունքը՝ «ոչ թե եթե, այլ՝ երբ», — ասել է ԱՄՆ երկրաբանական ծառայության աշխատակից Լյուսի Ջոնսը։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Նրա խոսքերով՝ Պուենտե-Հիլսում առաջացած ճեղվածքն ամենավտանգավորն է Կալիֆոռնիայի համար։ Հնարավոր է 7-7.5 մագնիտուդ երկրաշարժ, ինչը կարող է հանգեցնել երկրի կեղևի շարժի։ Դա վատագույն դեպքում կարող է հանգեցնել 3-18 հազար մարդու մահվան և 250 մլրդ դոլարի վնասի։