տուն Հասարակություն Առողջապահություն Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված 505 քաղաքացի կա. մարզպետ

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված 505 քաղաքացի կա. մարզպետ

324
0

Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 505 է, որոնցից առողջացել է 256-ը: Այս մասին ՀԺ-ն տեղեկացել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից:

Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը մարզում 7-ն է: Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 242 քաղաքացի, որոնցից 52-ը հոսպիտալացված է, իսկ 190-ը գտնվում է տանը՝ տեղամասային բժիշկների հսկողության տակ: Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1233 քաղաքացի:

Մարզի ղեկավաի փոխանցմամբ՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների մեծ մասն արդեն դուրս է եկել ինքնամեկուսացումից եւ կարող է վերադառնալ աշխատանքին:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: