Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է.
«Հարգելի լոռեցիներ, այսօր Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1դեպք:
Այսօրվա դրությամբ Լոռիում վարակվածության դեպքերի թիվը դարձավ 9: Նրանից 1-ն ապաքինվել և դուրս է գրվել:
Բոլոր կոնտակտավորները հայտնաբերված և մեկուսացված են:
Եվս մեկ անգամ հորդորում եմ. մնացեք տանը, տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, պահպանեք պարետի ցուցումներն ու հիգիենայի կանոնները, օգնեք միասին` հնարավորինս շուտ հաղթահարել այս համաճարակն ու ժամ առաջ վերադառնալ բնականոն կյանքի»: