Երեկ Լոնդոնում կայացել է արվեստի մի շարք հայտնի աշխատանքների վաճառք, որոնք ցանկալի են ցանկացած հավաքածուում։
Կլոդ Մոնեի հանրահայտ «Ջրաշուշանները» վաճառվել է 54 մլն դոլարով։ 2010 թվականին Christie’s աճուրդների տունն այս նկարն առաջարկում էր 51 մլն դոլարով, սակայն այն ժանական գնորդ չգտան։ Այժմ այն վաճառել է Sothbey’s աճուրդների տունը։ 1906 թվականին արված նկարը համարվում է Կլոդ Մոնեի ամենաթանկ աշխատանքներից մեկը։
Նախնական գինը սահմանվել էր 33 մլն-ի շրջանում։ Մի շարք լուրջ առաջարկներից հետո նկարը բաժին հասավ ամերիկացի արվեստասերին, ով աճուրդին մասնակցում էր հեռախոսով և ցանկացել է անանուն մնալ։