The Spirits Business մասնագիտացված ամսագիրը Լոնդոնում կազմակերպել է աշխարհում ամենահեղինակավոր մրցույթներից մեկը` Vodka Masters 2013-ը, որի նպատակն էր պարզել ընթացիկ տարվա օղու լավագույն արտադրողներին:
Ժյուրիի կազմում ընդգրկվել են ոլորտի լավագույն մասնագետներ, փորձագետներ, հյուրանոցների և ռեստորանների ներկայացուցիչներ և լրագրողներ: Ժյուրին լավագույններին գնահատել է մի քանի չափանիշներով, այդ թվում` արտաքին տեսքը, հոտը, համային առանձնահատկությունները և այլն:
The Spirits Business-ը գրում է, որ մի բան վստահորեն կարելի փաստել` օղու որակը զգալի բարելավվել է: Արտադրողները վերջին շրջանում ավելի կրթված են դարձել, ինչն ազդել է խմիչքի որակի վրա: Ավելացել է պրեմիում դասի օղու արտադրությունը: Լավագույնների թվում ամենաշատ ներակայացվածությունն ունեն ռուսական ընկերությունները: Ոսկե մեդալ է ստացել Kremlin Award Grand Premium Vodka-ն, որն ըստ ժյուրիի, իր մեջ ներառել է այն ամենն, ինչ տալիս է ռուսական բնությունը, պատմությունը և տեխնոլոգիաները: