տուն Քաղաքական Միջազգային Լոնդոնում ներկայացվել են Վան Գոգի՝ մասնավոր հավաքածուներում գտնվող աշխատանքները

Լոնդոնում ներկայացվել են Վան Գոգի՝ մասնավոր հավաքածուներում գտնվող աշխատանքները

410
0

04

Լոնդոնի Eykyn Maclean մասնավոր ցուցասրահում այս օրերին այցելուները կարող են տեսնել Վինսենթ վան Գոգի՝ մասնավոր հավաքածուներում գտնվող մի շարք աշխատանքներ։ Ցուցասրահում ներկայացված են նաև Անրի Թուլուզ-Լոտրեկի, Կամիլ Պիսարոյի, Կլոդ Մոնեի, Փոլ Գոգենի աշխատանքները, իսկ ցուցահանդեսը կոչվում է «Վան Գոգը՝ Փարիզում»։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Ցուցահանդեսը համակրագող Նիկոլաս Մաքլինը պատմել է, որ վերոնշյալ նկարիչների աշխատաննքների ընտրությունը պատահական չէ, քանի որ 1886-1888 թվականներին Վան Գոգը ժամանել է Փարիզ, և այդ հեղինակները մեծ ազդեցություն են ունեցել նրա ստեղծագործությունների վրա։ Ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել Վան Գոգի համար բեկումնային այս շրջանի աշխատանքերը, մի փուլ, երբ նա շրջապատված է եղել իմպրեսիոնիստ և ավանգարդիստ հայտնի նկարիչներով, և որոնց գործերով նա հիացել է Փարիզում եղած ժամանակահատվածում։

Ցուցահանդեսում ներկայացված է 29 աշխատանք։ Դրանց մեջ կան նաև այլ թանգարաններից բերված նկարներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here