Աշխարհի ամենաթանկ ամանորյա պսակը ստեղծվել է Լոնդոնում: Պսակի գինը 2,8 միլիոն ֆունտ սթեռլինգ է (3,35 միլիոն եվրո): Այս մասին հաղորդում է Euromag-ը: Պսակի այսպիսի թանկ գինը պայմանավորված է դրա վրա թանկարժեք քարերի առկայությամբ:
Ամանորյա այս զարդարանքի վրա տեղադրված է 16 ռուբին և 32 ադամանդ: Պսակի հեղինակ ֆլորիստ-ոսկերիչները հայտնել են, որ պսակի տեղադրվել է 17,49 կարատանոց ռուբին է, 3,03 կարատանոց դեղին ադամանդ և 2,64 կարատանոց 22 ադամանդ, փոխանցնում է Standart-ը: Շքեղ պսակի համար օգտագործված բոլոր թանկարժեք քարերը, ինչպես նաև ծաղիկները բերվել են Ֆինլանդիայից: