Լոնդոնում հայտնվել է նոր շենք, որը կանգնած է «ձեռքերի վրա»: The Daily Mail-ը գրում է, որ շենքի հեղինակը դերասան և դիզայներ Ալեքս Չինեքն է: Այս շինությունը կառուցվել է 1780 թվականին և ծառայել է որպես ձիանոց: Ալեքսն ամբողջությամբ փոխել է շենքի դիմերեսի դիզայնը` ներքեւում պատկերելով շենքի տանիքը, իսկ վերևում` խանութն ու մուտքը: