Լոնդոնը պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենազբոսաշրջային քաղաքը: Ինչպես հայտնում է բրիտանական Evening Standard-ը, զբոսաշրջիկների հոսքն ավելացել է 20%-ով, դրանով նոր ռեկորդ սահմանելով,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հրապարակված վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերին Լոնդոն է այցելել մոտ 4,9 միլիոն մարդ: Այս ցուցանիշը մոտ 19,5%-ով շրջանցել է XXX Օլիմպիական խաղերին Լոնդոն այցելած զբոսաշրջիկների թիվը:
Զբոսաշրջիկների հոսքի պատճառներից նշվում են լավ եղանակը, Քեմբրիջի արքայազն Ջորջի ծնունդը և շոտլանդական թենիսիստի հաղթանակը Ուիմբլդոն 2013-ում: