Երեկ Լոնդոնի հանրահայտ «Ապոլո» թատրոնում, որը կառուցվել է 112 տարի առաջ տեղի է ունեցել ողբերգական միջադեպ։ Հերթական միջոցառման ժամանակ փլուզվել է այդ թատրոնի թատերապատշգամբներից մեկը, որի արդյունքում կան բազմաթիվ տուժածներ։
The Daily Mail-ի տեղեկություններով՝ տուժածների թիվը հասնում է 88-ի։ Միջադեպից հետո տուժածներին օգնություն են ցուցաբերել տասնյակ փրկարարներ։ Շարժական բուժկետեր են կազմակերպվել լոնդոնյան հայտնի երկհարկանի՝ դաբլդեքեր ավտոբուսներում։
Փլուզման պատճառների մասին առայժմ չի հաղորդվում։