Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կրկին աչքի է ընկել իր ոչ օրինաչափ պահվածքով՝ վիրավորելով փոխվարչապետ Նիք Քլեգին։ Այս մասին գրում է The Guardian-ը։
LBC ռադիոկայանի ուղիղ եթերում նա լիբերալ դեմոկրատների առաջնորդին «պահպանակ» է անվանել՝ նշելով, որ «Քլեգը կատարում է շատ կարևոր արարողակարգային դեր» և պաշտպանում է վարչապետ Դևիդ Քեմերոնին «դժվար բաներից»։ Նույն հարցազրույցի ժամանակ նա Քլեգին դոնդող է անվանել՝ իր ոչ հաստատակամ պահվածքի համար։
Ավելի վաղ, Ջոնսոնը լիբերալ դեմոկրատների առաջնորդին «դեղին ալբատրոս» էր անվանել, ինչպես նաև «սահմանդրության փոքր դեկորատիվ մասնիկ»։ Հայտնի են նաև Լոնդոնի քաղաքապետի հայտարարությունները վարչապետ Թոնի Բլերի, Առնոլդ Շվարցենեգերի և այլոց հասցեներին։