Marks&Spencer ապրանքանիշի գնորդները սպառնում են բոյկոտել խանութը, հաղորդում է Daily Mail-ը: Բանն այն է, որ ղեկավարությունը թույլատրել է մուսուլման աշխատակիցներին չսպասարկել այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են ալկոհոլ կամ խոզի միս գնել:
Հանգստյան օրերին բրիտանական առևտրի ցանցի մենեջերները աշխատակիցներին թույլատրել են խնդրել այդ հաճախորդներին սպասել, մինչև որ ազատվի մյուս գանձապահը: Marks&Spencer-ի ղեկավարությունը հայտարարել է, որ այդ կարգադրությունը սխալմամբ է արվել և որևէ կապ չունի ցանցի քաղաքականության հետ: Սակայն շատ գնորդներ արդեն բախվել են նման խնդրի հետ և ֆեյսբուքյան էջում բողոքներ են ներկայացրել, ոմանք էլ առաջարկում են բոյկոտել խանութը: