Լոնդոնում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հետևանքով՝ մահմեդական զոհերի համար իսլամական գերեզմաններ են փորում, որոնցում միանգամից 10 մարդու կարելի է թաղել: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Նման գերեզմաններում միաժամանակ 10 մարդու են նախատեսում թաղել: Կորոնավիրուսից մահմեդականների շրջանում մահացածության մակարդակը բարձր է:

«Հավերժական այգիներ» մահմեդական գերեզմանոցում արդեն փորվել է 2 այդպիսի գերեզմանոց, ծրագրվում է փորել ևս 6-ը:


