Microsoft ընկերությունը Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում տեղադրել է աշխարհում ամենամեծ պլանշետային համակարգիչը,- հաղորդել է TechnoDaily-ն:
Էկրանի անկյունագիծը 383 դյույմ է, ինչը մոտավորապես 36 անգամ մեծ է սովորական պլանշետի էկրանից: Սարքի բարձրությունը մոտ 5,2 մետր է, լայնությունը՝ 8,2 մետր:
Microsoft-ի լոնդոնյան պլանշետը նոր Surface 2-ի պատճենն է: Հսկայական սարքը զարմացրել է ոչ միայն իր չափերով, այլև աշխատունակությամբ:
Հաղորդվում է, որ յուրօրինակ հսկայական պլանշետը հավաքել են մոտ 12 ժամում: