Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված անձ կա նաեւ հավաքական թիմում:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության տակ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան:
Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Լոնդոնում մասնակցում էր օլիմպիական վարկանիշային մրցաշարին: