Լոնդոնն առաջին քաղաքն է, որը շուտով կունենա սեփական դոմենային անունը` .london: Այս մասին գրում է The Financial Times-ը: Նման պայմանագիր են ստորագրել London & Partners-ը և դոմեններ տրամադրող ICAAN միջազգային կազմակերպությունը:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ սա գերազանց հնարավորություն է ավելացնելու Լոնդոնի թվային ներկայությունը համացանցում: Բացի այդ, կազմակերպությունները հնարավորություն կունենան ասոցացվելու Լոնդոնի հետ` որպես «համաշխարհային հզոր ապրանքանիշի»:
Նախատեսվում է, որ այս ծրագիրը կսկսի գործել 2014 թվականի ամռանը: