Այսօր Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել եվրոն՝ որպես ազգային արժույթ դարձնելու մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Լիտվայի ֆինանսների նախարարությունը նախատեսում է, որ եվրոն շրջանառության մեջ կդրվի 2015 թվականի հունվարի 1-ից։ Այնուամենայնիվ, օրինագծի ուժի մեջ մտնելու պաշտոնական ժամկետները դեռ հայտնի չեն։
Վերոնշյալ փաստաթուղթը ներկայացվելու է նաև Եվրոպայի Կենտրոնական բանկին, որը, իր հերթին, որոշակի փոփոխություններ մտցնելուց հետո, ամենայն հավանականությամբ, կհաստատի այն։ Եթե օրինագիծն ընդունվի, Լիտվան կլինի մերձբալթյան երկրներից վերջինը, որը անցում կկատարի եվրոյի։