տուն Քաղաքական Միջազգային Լիտվան հակառուսական սուր հռչակագիր կառաջարկի Արևելյան գործընկերության գագաթնաժողովում

Լիտվան հակառուսական սուր հռչակագիր կառաջարկի Արևելյան գործընկերության գագաթնաժողովում

180
0

40

Լիտվան «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում պատրաստվում է ներկայացնել կոշտ հակառուսական հռչակագիր, որը քննադատության է ենթարկելու Ռուսաստանի քաղաքականությունն Ուկրաինայի դեմ: Այս մասին ITAR-TASS գործակալությանը հաղորդել է Բրյուսելյան աղբյուրը:

Հռչակագրում կա երեք հիմնական կետ: Նախ ԵՄ բոլոր երկրներին առաջարկվում է սուր քննադատության ենթարկել Ռուսաստանին՝ հարևանների դեմ «կայսերապաշտական ճնշումների» համար։

Բացի այդ, հռչակագրում կա կոչ ուկրաինացի ժողովրդին, որտեղ ԵՄ-ն խոստանում է աջակցել նրանց եվրաինտեգրման գործում: Իսկ Ուկրաինայի կառավարությանն այդ փաստաթղթում սպասում է լուրջ անակնկալ` հնչելու քննադատություն կառավարության հասցեին, որը գործում է իր ժողովրդի տրամադրությունների դեմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here