տուն Քաղաքական Միջազգային Լիտվայի օդային տարածքում տեղի կունենան Գերմանիայի, ԱՄՆ-ի Լիտվայի և ՆԱՏՕ-ի դաշնակից Շվեդիայի...

Լիտվայի օդային տարածքում տեղի կունենան Գերմանիայի, ԱՄՆ-ի Լիտվայի և ՆԱՏՕ-ի դաշնակից Շվեդիայի ինքնաիթռիների մասնակցությամբ զորավարժություններ

114
0

gripen-saab

ՆԱՏՕ-ի ռազմաօդային զորավարժությունները, որոնց մասնակցում են Լիտվայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակից Շվեդիայի ռազմական ինքնաթիռները, տեղի կունենան Լիտվայում առաջիկա երկու օրերի ընթացքում: Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:

«Զորավարժությունների ժամանակ կիրականացվի որոնողական-փրկարարական աշխատանքի մշակում, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի հետ ռազմաօդային ուժերի համագործակցությունը», — ասել է պաշտպանության նախարարը: Դրանց մասնակցում են ամերիկյան F-15C Eagle կործանիչ և КС-135 լիցքավորող ինքնաիթռներ, որոնք տեղակայված են Զոկնյայ ռազմաբազայում: Այս ռազմաբազայից թռչող ինքնաթիռները իրականացնում են Բալթյան երկրների օդային տարածքի պարեկությունը:  Գերմանիան այստեղ է ուղարկում AWACS տիպի հետախուզական ռադիոլոկացիոն ինքնաթիռ, Լիտվան` ВВС C-27J Spartan ինքնաթիռ և ՄԻ-8 ուղղաթիռ, իսկ Շվեդիան օդ կհանի Gripen տեսակի կործանիչներ: