տուն Հասարակություն Լիտվայի նախագահի տիկնոջ անակնկալը կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին (տեսանյութ)

Լիտվայի նախագահի տիկնոջ անակնկալը կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին (տեսանյութ)

214
0

Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին: Այս մասին տեղեկացնում է Լիտվայում Հայաստանի դեսպանությունը:

Նվերները Հայաստան են ուղարկվել հուլիսի 3-ին` լիտվական ռազմական ինքնաթիռով:

Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով օրերս բժիշկների խումբ էր ուղարկել Հայաստան։ Տրամադրվել են նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ ու սարքավորումներ: