տուն Քաղաքական Միջազգային Լիտվայի նախագահը քաղաքական պատճառներով չի մեկնի Ռուսաստան

Լիտվայի նախագահը քաղաքական պատճառներով չի մեկնի Ռուսաստան

281
0

dalia-grybauskaite-50a4983d80e38

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն չի պատրաստվում մեկնել Սոչի, որտեղ կայանալու են ձմեռային օլիմպիական խաղերը, իր այս քայլը բացատրելով քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին հաղորդում է Novaya gazet-ն։

«Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ են մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև արևելյան գործընկերների հետ հարաբերություններն ու պահվածքը, այդ թվում՝ Լիտվայի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները, Սոչիի խաղերին մեկնելու քաղաքական հնարավորությունը բացակայում է», — ասել է Լիտվայի նախագահը։

Այս պահին հայտնի է, որ Սոչի չեն մեկնի ԱՄՆ և Գերմանիայի նախագահները, Եվրահանձնաժողովի նախարարներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here