Անգլիական «Լիվերպուլը» չի վաճառի Լուիս Սուարեսին Մադրիդի «Ռեալին», եթե վերջինս նրա համար չվճարի 55 մլն ֆունտ ստերլինգ: Հայտնի է, որ անցած տրանսֆերային պատուհանի ժամանակ մադրիդյան ակումբը ցանկանում էր գնել ուրուգվայցի հարձակվողին, սակայն փոխարենն ընտրությունը կանգ առավ «Տոտենհեմի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի վրա:
Իսպանական ակումբն այն ժամանակ հրաժարվել էր 55 մլն ֆունտ ստերլինգ վճարել Սուարեսի համար: Ֆուտբոլիստը և նրա գործակալներն ամեն ինչ անում են` Մադրիդ տեղափոխվելու համար: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: