«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չորեքշաբթի օրը կստանա «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը՝ որպես 2012/13 թվականներին եվրոպական լիգաների լավագույն ռմբարկու։
Հանդիսավոր արարողությունը կկայանա Բարսելոնայում, այն կշնորհի Եվրոպական մարզական հրատարակությունների միավորումը։
Հիշեցնենք, որ Մեսսին նախորդ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում դարձել է 46 գոլի հեղինակ։ Այս մրցանակին արգենտինացին արժանացել է նաև 2009/10 և 2011/12 մրցաշրջաններում։