Իտալական La Gazzetta dello Sport հեղինակավոր մարզական պարբերականը կազմել է տարվա խորհրդանշական հավաքականը, որից դուրս է մնացել աշխարհի վերջին տարիների լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին:
Խորհրդանշական հավաքականում են` Մանուել Նոյերը (Բավարիա), պաշտպաններ Ֆիլիպ Լամը, Դավիդ Ալաբան (Բավարիա), Նևեն Սուբոտիչը (Բորուսիա), Տիագո Սիլվան (ՊՍԺ), կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերը (Բավարիա), Իլքայ Գյունդողանը (Բորուսիա), Էդեն Ազարը (Չելսի), հարձակվողներ Կրիշտիանո Ռոնալդուն (Ռեալ), Ռոբերտ Լևանդովսկին, Ֆրանկ Ռիբերին (Բավարիա):