Արդեն տեղեկացրել ենք, որ Ռումինիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ Արգենտինայի առաջատար Լիոնել Մեսսին իրեն վատ է զգացել, ունեցել սրտխառնոց, փսխումներ։ Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ թեպետ այդ խնդիրը լուծված չէ, այդուհանդերձ դա չի խանգարում ֆուտբոլիստին խաղալ։
«Դա նորմալ չէ, սակայն դա չի ազդում նրա խաղի վրա։ Դա պարբերաբար է լինում, սակայն Մեսսին այցելել է մասնագետների։ Խնդիրն այդպես էլ լուծված չէ, սակայն դա մտահոգության առիթ չէ։ Աշխատանքի տեսակետից դա չի ազդում նրա վրա ընդհանրապես», — ասել է Մարտինոն։