տուն Սպորտ Լիոնել Մեսսիին կդատեն

Լիոնել Մեսսիին կդատեն

264
0

messi

«Բարսելոնայի» հավաքականի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և նրա հայրը ստիպված են լինելու ներկայանալու դատարան և պատասխանելու`  հարկեր չվճարելու վերաբերյալ իրավապահների հարցերին: Այս մասին հաղորդում է BBC-ն:

26-ամյա Մեսսին մեղադրվում է Իսպանիայում մոտ 4 մլն եվրոյի հարկ չվճարելու մեջ: Համաձայն դատախազության տեղեկությունների` 2007-2009թթ.-ին Մեսսիի ընտանիքն օգտվել է օտարերկրյա ընկերությունների ծառայություններից և Լիոնել Մեսսիի լուսանկարները վաճառել առանց հարկեր վճարելու:

Օգոստոս ամսին Մեսսիները 5 մլն եվրո են վճարել Իսպանիայի բյուջե: Սակայն որոշ տեղեկություններով ընդհանուր չվճարված հարկերի գումարը կազմում է 25 մլն եվրո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here