Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանիքի հետ միասին լուսանկար է հրապարակել և զուգահեռ գրել.
«Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր հավատավոր ժողովրդին: Սուրբ Զատկի խորհուրդը, հատկապես՝ մեր կյանքի այս բարդ ժամանակաշրջանում, առավել արժևորված եմ համարում: Լինենք միասնական ու հանդուրժող, և մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելն ավելի դյուրին կդառնա:
Թո՛ղ Աստծո սուրբ օրհնությունը
զորավիգ լինի բոլորիս ընտանիքներին:
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: