տուն Քաղաքական Միջազգային Լիխտենշտայնն արգելափակել է Յանուկովիչի հաշիվները

Լիխտենշտայնն արգելափակել է Յանուկովիչի հաշիվները

69
0

Deposed President Viktor Yanukovych at a news conference in Belgrade, SerbiaԼիխտեյնշտայնն արգելափակել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի մարդկանց հաշիվները: Ինչպես հաղորդում է BBC-ն՝այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախինսկին:

«Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի ֆինանսական և տնտեսական ռեսուրսներն արգելափակելու մասին պաշտոնական տեղեկատվություն է ստացվել Լիխտենշտայնի իշխանությունից: Խոսքը գնում է ընդհանուր առմամբ 20 մարդու մասին», — այս մասին Կիևում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշել է Մախինսկին:

Նա մանրամասնել է, որ այդ ցուցակում բացի Վիկտոր Յանուկովիչից, նրա որդի Ալեքսանդրն է, ինչպես նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց դեմ Ուկրաինայում կաշառակերության մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել: