Պետական կառավարման համակարգում պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ։ Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով, առաջիկայում կառավարության հետ նախատեսված քննարկման ժամանակ բարձրացվելու է նաև այդ հարցը:
Հիշեցնենք, որ նախօրեին hetq.am-ը հրապարակել էր հոդված, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով՝ այս տարվա հուլիսից բարձրացել է նախարարների և փոխնախարարների աշխատավարձը: