տուն Քաղաքական Միջազգային Լիբիան պահանջում է անարգել շփում ձերբակալված ահաբեկչի հետ

Լիբիան պահանջում է անարգել շփում ձերբակալված ահաբեկչի հետ

217
0
904280Լիբիայի իշխանությունները պնդում են, որ իրենց հյուպատոսը ձերբակալված իսլամիստ գրոհայինի մոտ պետք է անարգել մուտք ունենա,- հաղորդում է BBC-ն:

 

Լիբիայի արդարադատության նախարարը ԱՄՆ ռազմական ուժերի կողմից «Ալ-Կաիդա» խմբավորման պարագլուխներից մեկի՝ Անաս Լիբիի ձերբակալությունը առևանգում է որակել:

 

Հիշեցնենք, որ Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը, չնայած իր երկրում իրականացված այդ միջոցառմանը, ցանկություն էր հայտնել պահպանել բարիդրացիական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Միաժամանակ նա նշել է, որ հանցագործություն կատարած Լիբիայի քաղաքացիները պետք է պատասխան տան լիբիական դատարանի առջև:

 

Ուշագրավ է, որ Լիբիայի իշխանությունները տեղեկացված չեն եղել ԱՄՆ  հատուկ ուժերի կողմից Լիբիի ձերբակալումը պլանավորելու և իրականացնելու մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here