Լիբիայի Տրիպոլի քաղաքում մեղադրանք է առաջադրվել 30 անձանց, ովքեր Մուամար Քադաֆիի իշխանության օրոք կարևոր պաշտոններ են զբաղեցրել երկրում: Նրանց թվում է նաև Քադաֆիի որդին՝ Սեյֆ Ալ-Իսլամ Կադաֆին:
Ձերբակալվածները մեղադրվում են սպանության, առևանգման, սաբոտաժի, բռնաբարության դրդելու, պետական միջոցների վատնման և ազգային միասնությունը քայքայելու մեջ: Այս բոլոր հանցագործությունները կատարվել են 2011-ին՝ Քադաֆիի վարչակարգի դեմ հեղափոխության ժամանակ: