Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենղազիում Շվեդիայի հյուպատոսության մոտ պայթեցվել է ականապատված մեքենա: նախնական տեղեկություններով` տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սա երկրորդ դեպքն է հոկտեմբեր ամսվա ընթացքում, երբ Լիբիայում հարձակման է ենթարկվում դիվանագիտական ներկայացուցչությունը: Հոկտեմբերի 2-ին հարձակման էր ենթարկվել Տրիպոլիում Ռուսաստանի դեսպանատունը:
Հիշեցնենք նաև, որ Լիբիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նախօերին առևանգվել, հետո ազատ էր արձակվել երկրի վարչապետը: