Լարվածությունը Լիբիայում չի նվազում, իսկ սպանություններն այստեղ դառնում են սովորական երևույթ։ Հատկապես խոցելի խմբում են հայտնվել քրիստոնյաները, քանի որ հեղափոխությունից հետո ծայրահեղ իսլամիստական կազմակերպություններն այս երկրում սկսել են ավելի մեծ դերակատարություն ունենալ։
Այսօր հայտնի է դարձել, որ երկրի արևելյան շրջանում ոստիկանությունը հայտնաբերել է մահապատժի եթարկված եգիպտացի 7 քրիստոնյաների դիակներ։
Reuters գործակալության լրագրողի հետ զրույցում ոստիկաններից մեկն ասել է, որ քրիստոնյաները սպանվել են ինքնաձիգով, սպանվածների գլխին արձակված կրակոցներով միջոցով։