Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը և Լիբիայի ազգային բանակի առաջնորդ, մարշալ Խալիֆ Խաֆթարը այսօր՝ հունվարի 13-ին, Մոսկվայում բանակցություններ են վարելու: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գերատեսչությունը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին, միջլիբիական բանակցություններն անցկացվելու են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ և պաշտպանության նախարարությունների հովանու ներքո:
Ավելի վաղ, հունվարի 12-ին, կողմերը հայտարարել են Լիբիայի արևմտյան հատվածում պատերազմական գործողությունների դադարեցման մասին: