Լիբիացի գրոհայինները սպառնացել են գնդակահարել առևանգված 77 եգիպտացի վարորդներին, եթե Եգիպտոսի իշխանությունները ազատ չարձակեն զենքի մաքսանենգության համար ձերբակալված իրենց հարազատներին:
Լիբիայի հյուսիսում գտնվող Աջդաբիա քաղաքի մատույցներում գործող զինյալների խումբը հինգշաբթի օրն առևանգել է Եգիպտոսից եկող բեռնատարների վարորդներին: Զինյալների ղեկավար Ահմեդ Ալ-Լիբին նշել է, որ առևանգված վարորդներին լավ են վերաբերվում, սակայն իրենց պահանջը չկատարելու դեպքում նրանց կգնդակահարեն: Նա ավելացրել է, որ իրենք պատրաստվում են եգիպտացի այլ վարորդների ևս պատանդ վերցնել, եթե Եգիպտոսի իշխանությունները չարձագանքեն իրենց պահանջներին: