Արդեն տեղեկացրել ենք, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիխոլիում, ուր նախօրեին ներխուժել են նախկին ապստամբ խմբերը և գրավել կառավարական շենքեր, բախումներ են տեղի ունեցել քաղաքի բնակչության հետ։ Այս պահին հայտնի է, որ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ։ Վիրավորների թիվը գերազանցել է 3 հարյուրը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի պաշտոնանկությունից և սպանությունից հետո նախկին հեղափոխական ուժերը չեն կարողանում ինտեգրվել պետական իրավապահ համակարգին, ինչի հետևանքով հաճախ տեղի են ունենում զինված բախումներ։