Լիբիայի Տրիպոլի քաղաքում աշխարհազորայինները կրակ են բացել ցուցարարների վրա, ովքեր պահանջել էին քաղաքից դուրս բերել զինված աշխարհազորային ուժերը:
Համացանցում տեղադրվել են ակցիայի մասնակիցներից մի քանի վիրավորների նկարները, սակայն նրանց թիվը հայտնի չէ:
Ցուցարարները ժամանակավոր կառավարությունից պահանջում են ցրել աշխարհազորայինների խմբերը կամ դրանք երկրի անվտանգության ուժերին կցել:
Նշենք, որ Լիբիայում աշխարհազորայինները հայտնվեցին Մուամար Քադաֆիին տապալած հեղափոխության ժամանակ՝ 2011-ին: