Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը, ում առևանգել էին այսօր առավոտյան, ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Զեյդանն այսօր ձերբակալվել էր «Լիբիայի հեղափոխականների օպերատիվ շտաբի» կողմից, որը վերահսկվում է Մուամար Կադաֆիին գահընկեց արած ապստամբների կողմից: Այս շտաբը գործում է Լիբիայի ներքին գործերի նախարարության վերահսկողության տակ: ՆԳՆ-ում Զեյդանի ազատ արձակումը հաստատել են:
Զեյդանի ձերբակալության փաստի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ով այս կապակցությամբ քննադատել է Լիբիայի իշխանություններին :