Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգերսից տարհանվել են այնտեղ գտնվող մարդիկ՝ շենքի առջև սկսված հրաձգության պատճառով, հաղորդում է Al Arabiya-ն:
Հեռուստաընկերության տվյալներով՝ երկրի խորհրդարանի շենքի դիմաց հրաձգություն է սկսվել, որից հետո էլ պատգամավորները տարհանվել են:
Դեպքի առնչությամբ հավելյալ տեղեկություն չի հաղորդվում: