Հարյուրավոր փախստականների իտալական Լամպեդուզա կղզի տեղափոխող նավը խորտակվել է Լիբիայի ափերի մոտ։ Նախնական տվյալներով՝ առնվազն 14 մարդ է զոհվել։
Ինչպես գրում է BBC-ն, շուրջ 200 մարդ փրկվել է։ Իտալիայի ՌԾՈւ-ի ներկայացուցիչները հայտնում են, որ դեպքի վայր են ժամանել փրկարարական նավերն ու ուղղաթիռները։
Հիշեցնենք, որ նմանատիպ միջադեպ էր գրանցվել մեկ շաբաթ առաջ, որի հետևանքով 36 ներգաղթյալ էր զոհվել։