Լիբիայի ապստամբների զորամիավորումներն այսօր գրավել են Կենտրոնական բանկի մուտքերը, ինչպես նաև փակել են Տրիպոլի քաղաքի նավահանգիստը` պահանջելով երկրի վարչապետ Ալի Զեյդանի հրաժարականը: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Գրոհայինները Կենտրոնական բանկի մոտ են եկել մեքենաներով, փակել են մուտքերը և կոչ արել բանկի աշխատակիցերին՝ վերադառնալ տուն: Ավելի ուշ նման կերպ փակվել են նավահանգստի մուտքերը: Վարչապետն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նրա խոսքերով` միայն Լիբիայի ժամանակավոր խորհրդարանը կարող է ստիպել իրեն հրաժարական տալ:
Ապստամբները դժգոհ են գործող վարչապետի գործունեությունից, որովհետև վերջինս պահանջում է զինաթափել ապստամբներին և ապահովել նրանց ինտեգրումը կառավարական ուժերում: