տուն Աշխարհ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարի ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի օդանավակայանը

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարի ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի օդանավակայանը

197
0

Լիբիայում իրավիճակը շարունակում է լարված և անկայուն մնալ։ Մինչ սպասվում էր, որ Բեռլինում կայացած միջազգային համաժողովից հետո հրադադար կհաստատվի Լիբիայում, ճիշտ հակառակը տեղի ունեցավ, հայտնում է RegionMonitor-ը։

Լիբիայից ստացված տեղեկությունների համաձայն՝ ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերը հրթիռակոծել են կարևոր նշանակություն ունեցող Տրիպոլիի օդանավակայանը, որը արտաքին աշխարհին կապող հանգույց էր հանդիսանում Լիբիայի համար։

Տասնմեկ երկրների մասնակցությամբ Բեռլինում կայացած միջազգային համաժողովի որոշմամբ նախատեսվում էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության և Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի միջև հրադադարի հաստատումեւ զենքի վաճառքի կասեցում:

Սակայն ինչպես ավելի վաղ ենթադրվում էր եւ ինչպես հաստատվում է այս իրադարձությամբ, դեռ վաղ է խոսել հրադադարի և հաշտության մասին։