տուն Քաղաքական Միջազգային Լիբանանում սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով...

Լիբանանում սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 3 անգամ

104
0

918390526

Լիբանանում սիրիական փախստականների թիվը վերջին մեկ տարում ավելացել է երեք անգամ և գերազանցել է մեկ միլիոնը, ինչը լուրջ հարված է մերձավորարևելյան այդ երկրին: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայտարարության մեջ:

Նրա տվյալներով` Լիբանանն առաջին հորիզոնականում է մեկ շնչին բաժին ընկնող փախստականների թվով՝ ամեն հազար քաղաքացուն բաժին է ընկնում 220 փախստական: Հիշեցնենք, որ Լիբանանում փախստականների առաջին ճամբարը բացվել է 2012 թվականին, ուր ապաստանել էր 18 հազար սիրիացի: Մեկ տարի անց այդ թիվը կազմել է 350 հազար, իսկ հիմա այն ավելացել է երեք անգամ:

«Փոքր Լիբանանի համար, որն ունի իր ներքին դժվարությունները, այս գործընթացի բացասական հետևանքները հսկայական են», — ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը: