Չնայած Լիբանանի նախագահի երեկվա տեսաուղերձին, որով Միշել Աունը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել ցուցարարների ներկայացուցիչների հետ և երկխոսություն սկսել ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով, իններորդ օրն է, ինչ երկրի ամբողջ տարածքում շարունակվում են հակակառավարական ցույցերը:
Ցուցարարները պահանջում են երկրի ներկայիս ղեկավարության և բոլոր քաղաքական առաջնորդների հրաժարականը:
Այսօր առավոտյան ընդվզող քաղաքացիները փակել են Բեյրութի հիմնական ավտոմայրուղիները, այդ թվում՝ օդանավակայան տանող ճանապարհը: