Լիբանանում մեծ շուքով նշվել է Հայաստանի անկախության տոնը, որն անցկացվել է «Միշտ միասին» խորագրով փառատոնի շրջանակներում՝ Բեյրութի Բուրջ Համուդի քաղաքապետարանի:
Միջոցառմանը, որը կազմակերպել էր Հայ Հեղափոխական Դաշնակցության Լիբանանի կենտրոնական կոմիտեն, մասնակցել է շուրջ 8 հազար լիբանանահայ: Համերգի ընթացքում հնչել են ազգային-հայրենասիրական երգեր, որոնք մեծ ոգևորություն են պատճառել ներկաներին:
Հավաքվածներին ողջունել է Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին, ով իր մտահոգություններն է հայտնել և կոչ է արել միասնականություն ցուցաբերել հանուն հայ ժողովրդի ապագայի, քանի որ միշտ այդ է եղել լիբանանահայության հիմնական նպատակը:
Երեկոյին ներկա է եղել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանի ներքին կայունությունը, իրական համակարգային բացթողումները շարունակում են մնալ Դաշնակցության գլխավոր օրակարգում: Սաղաթելյանը ելույթում նշել է, որ պետք է լինել միասնական և որ իրենք թույլ չեն տալու պառակտումը: «Կա մեկ նպատակ՝ ազատ անկախ միացյալ Հայաստանը»,- նշել է Սաղաթելյանը:

Իր ելույթում նա նաև խոսել է լիբանանահայության կարևորագույն դերի մասին Հայաստանի զարգացման գործում և իր երախտիքի խոսքն է հայտնել նրանց: