Լիբանանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Այս մասին հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությանը:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը վիրուսը հայտնաբերվել է փետրվարի 21-ին ՝ 45-ամյա մի կնոջ մոտ, որը վերադարձել է իրանական Ղոմ քաղաքից: Ինչպես հայտնել են Առողջապահության նախարարությունից, ևս մի քանի քաղաքացու մոտ կասկածում են կորոնավիրուսի վարակ։
Նշենք, որ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է՝ 2 մարդ մահացել է նոր կորոնավիրուսի՝ Covid-19-ից։ Իրանում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի: