տուն Քաղաքական Միջազգային Լիբանանի նախագահը հրամայել է բանակին պաշտպանել Սիրիային սահմանակից քաղաքները

Լիբանանի նախագահը հրամայել է բանակին պաշտպանել Սիրիային սահմանակից քաղաքները

215
0

L

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը ազգային բանակից պահանջել է «ապահովել Սիրիային սահմանակից քաղաքների բնակիչների ապահովությունը, ովքեր ենթարկվում են ռմբակոծությունների»։

«Ռազմական հրամանատարությունը և անվտանգության ուժերը պետք է անհրաժեշտ պաշտպանողական միջոցների դիմեն: Զինվորականների առաջին պարտքն է պաշտպանել Լիբանանի բնակչությանը հարձակումներից՝ կարևոր չէ, թե դրանք ում կողմից կլինեն»,- ասվում է Սուլեյմանի հայտարարության մեջ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Նշենք, որ Միշել Սուլեյմանի հայտարարության պատճառ է հանդիսացել այսօր Լիբանանի Արսալ քաղաքում հրաձգությունը, որի պատճառով զոհվել է 7 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here