Լիբանանի կառավարությունը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք ներկայացնել Իսրայելի դեմ: Բողոքի պատճառը իսրայելա-լիբանանյան սահմանին Իսրայելի կողմից լրտես սարքերի տեղադրումն է, տեղեկացնում է The Daily Star պարբերականը:
Լիբանանի խորհրդարանի անդամ Հասան Ֆադլալահը ասել է. «Սա շատ լուրջ հարց է: Այն կապված է մեր երկրի անվտանգության, տնտեսական ասպեկտների և մեր քաղաքացիների ամենօրյա կյանքի հետ: Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնցից ամենաառաջնայինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բողոք ներկայացնելն է»: