ՀՀ Կառավարության որոշմամբ Լիանա Ղալթախչյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ: Որոշումն ընդունվեց գործադիրի մայիսի 21-ի նիստում։
«Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանին»,-ասված է որոշման մեջ: