տուն Հասարակություն «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերությունը Արարատի մարզպետարանին բժշկական պարագաներ է նվիրել

«Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերությունը Արարատի մարզպետարանին բժշկական պարագաներ է նվիրել

231
0

Վերջին մի քանի տարում Արարատի մարզպետարանի և ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության միջև հաստատվել է սերտ համագործակցություն։ Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) լայն տարածման հետ, ինչպես նաև կարևորելով վարակի դեմ ճիշտ պայքարը՝ ընկերության կողմից մարզպետարանին են նվիրաբերվել բժշկական դիմակներ, տարածքի և ձեռքերի ախտահանման միջոցներ, բժշկական ձեռնոցներ, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին։

Մարզպետարանի կողմից դրանք կբաժանվեն մարզի բժշկական հաստատություններին։

Մարպետարանը եւս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին խստագույնս կատարել արտակարգ դրությունով պայմանավորված պարետի ցուցումները՝ պահպանելով հիգիենայի բոլոր կանոններն ու տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեմ։